Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շունը մի ակնթարթում հանդարտեցրել Է յոթ անկարգ ձագերին եւ զարմացրել Համացանցը

Շունը մի ակնթարթում հանդարտեցրել Է յոթ անկարգ ձագերին եւ զարմացրել Համացանցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ռեթրիվերի ծնողական հմտությունները պարզապես անհավատալի են, բոլոր մայրերը կնախանձեին երեխաներին հանգստացնելու այդ կարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կադրերում երեւում Է, թե ինչպես Է ռեթրիվերը մտնում սենյակ իր ձագերի մոտ:

Յոթ ձագուկները, որոնք ընդամենն 8 շաբաթական են, չեն կարողանում զսպել հույզերը եւ բոլոր կողմերից շրջապատում են մորը: Թվում Է, թե ամեն ինչ այնքա՜ն հաճելի Է, բայց շանն այդպես չի թվում. մի ակնթարթ նա կանգ Է առնում, գռմռում եւ հաչում իր փոքրիկների վրա: Նրանք անմիջապես սսկվում են, ցրվում տարբեր տեղեր եւ լուռ պառկում: Առանձնապես համարձակ շնիկն ստանում Է երկրորդ բաժին հաչոցը եւ նույնպես հանգստանում: Համացանցի օգտատերերն անկեղծորեն զարմացել են ձագերին վայրկենապես հանգստացնելու շան ունակությունից եւ մեկնաբանություններում նշել են, որ դա ամենաարտասովոր տեսագրությունն Է շների մասին, որը նրան դիտել են, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]