Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայտարարվել են կյանքի որակի առումով Եվրոպայի լավագույն քաղաքները

Հայտարարվել են կյանքի որակի առումով Եվրոպայի լավագույն քաղաքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտարարվել են կյանքի որակի առումով Եվրոպայի լավագույն քաղաքները: Դրանք են՝ Կոպենհագենը (Դանիա), Բեռնը (Շվեյցարիա), Հաագան (Նիդեռլանդներ), Ժնեւը (Շվեյցարիա) եւ Ստավանգերը (Նորվեգիա): Այդ մասին ասված Է ECA International կոնսալտինգային ընկերության հաշվետվության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաեւ վարկանիշում տեղ են գտել Էյնդհովենը եւ Ամստերդամը (Նիդեռլանդներ), Բազելը (Շվեյցարիա), Դուբլինը (Իռլանդիա), Լյուքսեմբուրգը (Լյուքսեմբուրգ) եւ Գյոթեբորգը (Շվեդիա): Քսանյակը եզրափակել են՝ Օրխուսը (Դանիա), Ռոտերդամը (Նիդեռլանդներ), Ցյուրիխը (Շվեյցարիա), Բոննը եւ Մյունխենը (Գերմանիա), Վիեննան (Ավստրիա), Համբուրգը (Գերմանիա), Ստոկհոլմը (Շվեդիա) եւ Էդինբուրգը (Մեծ Բրիտանիա): Դրա հետ մեկտեղ ներգաղթյալների համար ամենագրավիչ ոչ եվրոպական երկիրը մնացել Է Կանադան, մասնավորապես, Վանկուվեր եւ Տորոնտո քաղաքները, ասվում Է հաշվետվության մեջ: Փորձագետները քաղաքները գնահատելիս հաշվի են առել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ բժշկական ծառայությունների հասանելիությունը, բնակելի ֆոնդի վիճակը եւ կոմունալ ծառայությունների որակը, անվտանգությունը, ենթակառուցվածքի եւ քաղաքային ընկերակցությունների առկայությունը, հանգստի գոտիներից օգտվելու հնարավորությունը, կլիման եւ այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]