Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանի իշխող կուսակցությանը մեղադրել Է ավտորիտարիզմի մեջ

Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանի իշխող կուսակցությանը մեղադրել Է ավտորիտարիզմի մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությանը մեղադրել Է ավտորիտարիզմի, ազգային միասնության բացակայության մեջ եւ պաշտոնապես հայտարարել Է քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին: Մարգվելաշվիլին իր պլանների մասին փետրվարի 17-ին գրել Է Twitter-ի իր պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ընտրելով ավտորիտարիզմը՝ «Վրացական երազանքն» անցել Է «կարմիր գծերը»: Չկա ժողովրդավարություն, չկա ազգային միասնություն, չկա արեւմտյան ուղեգիծ: Ես չեմ կարող դրան նայել: Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն: Իմ ընկերների եւ վրաց ժողովրդի հետ միասին մենք ծառայելու ենք մեր արեւմտյան ընտրությանը»,-գրել Է Մարգվելաշվիլին: Առաջին անգամ Մարգվելաշվիլին քաղաքականություն իր հնարավոր վերադարձի մասին հայտարարել Է փետրվարի 11-ին PalitraNews հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այն ժամանակ նա այդ հայտարարությունն արել Է Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ, «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավայի նկատմամբ դատավճռի կայացման ֆոնին:

Վրաստանի իրավապահ մարմինները փետրվարի 10-ին կալանքի տակ են առել Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը նրան մեղավոր Է ճանաչել ավելի քան 48 միլիոն լարիի (17 միլիոն դոլարի) վատնման գործով: Գործը, որի համար Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքագլուխը դատապարտվել Է բանտարկության, վերաբերում Է Թբիլիսիիի Զարգացման հիմնադրամից 48 միլիոն լարիի վատնմանը: Այդ փողը, դատախազության տվյալներով՝ 2011 – 2012 թվականներին ծախսվել Է այդ ժամանակաշրջանում կառավարող «Ազգային միասնական շարժում» կուսակցության համակարգողների ֆինանսավորման համար: Այն ժամանակ Ուգուլավան կուսակցության անդամ Էր: Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահ Էր ընտրվել 2013 թվականի հոկտեմբերին: Նրա թեկնածությունն առաջադրել Էր «Վրացական երազանքը», սակայն հետագայում Մարգվելաշվիլիի եւ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական ճանապարհները բաժանվեցին, եւ նրանք քանիցս հրապարակավ քննադատություն են հնչեցրել միմյանց հասցեին: 2018 թվականի ամռանը Մարգվելաշվիլին հայտարարեց երկրորդ ժամկետով նախագահի պաշտոնում առաջադրվելուց հրաժարվելու մասին եւ որոշեց հեռանալ քաղաքականությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]