Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գրողների միությունը բազմազան միջոցառումներով կտոնի Գիրք նվիրելու օրը

Գրողների միությունը բազմազան միջոցառումներով կտոնի Գիրք նվիրելու օրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության անդամները կայցելեն մայրաքաղաքի և մարզերի դպրոցներ, կհանդիպեն աշակերտների հետ և գրքեր կնվիրեն նրանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Արդեն 15 տարի նշում ենք Գիրք նվիրելու օրը: Կարծում եմ`հատկապես ընթերցողական ճգնաժամի հետևանք է այն, որ պետք է մշտապես մտածել, թե ինչ նորություններով, ինչ հետաքրքիր առաջարկներով է հնարավոր աշխուժացնել գրական դաշտը»,-նշեց Միլիտոնյանը:

Անդրադառնալով Գիրք նվիրելու օրը կայանալիք այլ միջոցառումներին` Միլիտոնյանը շեշտեց, որ միության դիմաց և «Պոեզիայի այգում» գրողները գրքեր են նվիրելու անցորդներին, ընթերցումներ են կազմակերպելու, միջոցառումներ են նախատեսվում տաբեր թանգարաններում, գրախանութներում:

«Անձամբ ես այցելելու եմ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց: Հարկ եմ համարում ասել, որ պարբերաբար գրքեր ենք նվիրում սահմանամերձ գյուղերի գրադարաններին: Պետք չէ սպասել, որ քեզ գիրք նվիրեն, առաջնահերթ ինքդ պետք է գիրք նվիրես: Այս գեղեցիկ ավանդույթը պետք է ամրապնդվի ամեն ընտանիքում, և գիրք նվիրելը բարձր արժեք դառնա»,-նշեց նա:

Խոսելով հայ գրականության առաջընթացի մասին` Միլիտոնյանը  շեշտեց, որ մենք ունենք դասական և ժամանակակից հարուստ գրականություն, որն ամեն օր տարբեր միջոցառումների և շնորհանդեսների, ընթերցումների շրջանակում փորձում են ներկայացնել և հանրահռչակել: «Ժամանակակից մի շարք գրողներ կան, որոնց գործերը թարգմանվում են տարբեր լեզուներով, հրատարակվում և անգամ վերահրատարակվում են: Օրինակ`Վահագն Գրիգորյանի, Գուրգեն Խանջյանի, Հենրիկ Էդոյանի, Սամվել Կոսյանի, Արտեմ Հարությունյանի, Խաչիկ Մանուկյանի, Էդուարդ Հարենցի և այլ գրողների ստեղծագործությունները: Ե՛վ երիտասարդ, և՛ փորձառու գրողները շատ լավ գործեր են լույս ընծայում և արժանի են ընթերցվելու: Հորդորում եմ չսպասել փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու համար: Թող գիրքը դառնա ամենաթանկ բանը, որը կարելի է նվիրել մեր երեխաներին, մտերիմներին ու հարազատներին»,-եզրափակեց Էդվարդ Միլիտոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]