Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել Է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Հնդկաստանի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել Է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել Է Թուրքիայի դեսպանին՝ նախագահ Թայիփ Էրողանի այն հայտարարությունների կապակցությամբ, որոնք նա արել Է վերջերս Իսլամաբադ կատարած իր այցի ժամանակ: Այդ մասին հայտնել Է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավիշ Քումարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հնդկաստանը հանդես Է եկել Թուրքիայի հասցեին վճռական դեմարշով Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի Միութենական տարածքների վերաբերյալ (Թուրքիայի) նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանի դիտողությունների պատճառով, որոնք նա արել Է Իսլամաբադ կատարած այցի ժամանակ: Դրանք խեղաթյուրում են անցյալի իրադարձությունները՝ հայացքը ներկային ուղղելու համար: Հնդկաստանը հանդես Է եկել վճռական դեմարշով Թուրքիայի կառավարության դեմ: Այդ վերջին Էպիզոդն այլ երկրների գործերին Թուրքիայի միջամտության եւս մեկ օրինակն Է»,- ասել Է Քումարը:

Նա նշել Է, որ Դելին մերժում Է «Թուրքիայի բազմակի փորձերն արդարացնելու անդրսահմանային ահաբեկչությունը, որն այդքան բացահայտորեն գործադրում Է Պակիստանը»:

Թուրքիայի նախագահի հայտարարությունների կապակցությամբ Նյու Դելիում դեսպանը կանչվել Է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն: Փետրվարի 14-ին Էրդողանը երկօրյա այցով ժամանել Էր Պակիստան: Ելույթ ունենալով Պակիստանի խորհրդարանի նիստում՝ Թուրքիայի ղեկավարը քաշմիրցիների «պայքարը» համեմատել Է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օտարերկրյա տիրապետության դեմ իր երկրի պայքարի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]