Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բուրկինա-Ֆասոյում 24 մարդ Է զոհվել եկեղեցու վրա զինյալների հարձակման հետեւանքով

Բուրկինա-Ֆասոյում 24 մարդ Է զոհվել եկեղեցու վրա զինյալների հարձակման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք հարձակվել են Բուրկինա-Ֆասոյի հյուսիսի գյուղերից մեկի վրա՝ սպանելով 24 մարդու: Այդ մասին հայտնել Է տարածաշրջանի նահանգապետ Սախել Սալֆո Կաբորեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, ահաբեկիչների զինված խումբը ներխուժել Է Փանսի բնակավայր եւ հարձակվել խաղաղ բնակիչների վրա… Նախնական տվյալներով զոհվել Է 24 մարդ, այդ թվում՝ քահանան»,-նահանգապետի հայտարարությունը մեջբերում Է Coaci պորտալը:

Գրոհի հետեւանքով վերքեր Է ստացել 18 մարդ, ոմանց առեւանգել են: Նահանգապետը նշել Է, որ սպանդն սկսելուց առաջ հարձակվողները տեղի բնակիչներին առանձնացրել են եկվորներից:

Պորտալի տվյալներով՝ ելուզակները հարձակվել են Փանսիի բողոքական եկեղեցու վրա այն պահին, երբ այնտեղ ծխականներ Էին հավաքվել կիրակնօրյա ծիսակատարության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am