Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են կայսրի տոնական ուղերձը

Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են կայսրի տոնական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում կորոնավիրուսի տարածումն այս տարի փետրվարի 23-ին Նարուհիտո կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ Տոկիոյի կայսերական պալատ հպատակների՝ զանգվածային այցելության չեղարկման պատճառ Է դարձել: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել Է «Կիոդո» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ որոշում Է ընդունվել չեղարկել իր պալատում կայսրի ուղերձը ճապոնացիներին՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը:

Նարուհիտո կայսրը գահ Է բարձրացել 2019 թվականի մայիսից՝ այն ժառանգելով իր հորից՝ Ակիհիտոյից, որը հրաժարական Էր տվել:

2018 թվականին Ակիհիտոյի 85-ամյակի օրը, երբ նա դեռ կայսր Էր, պալատի այցելուների թիվը ռեկորդային դարձավ 1969 թվականից ի վեր, երբ սկիզբ առավ ծննդյան օրվա առթիվ կայսրին շնորհավորելու համար մարդկանց այցելությունների ավանդույթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]