Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայի ավտոկոնցեռնները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում

Ճապոնիայի ավտոկոնցեռնները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի ավտոկոնցեռնները փետրվարի 17-ին Չինաստանում վերսկսել աշխատանքն իրենց գործարաններում, որոնք կանգնեցվել Էին նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկություններով՝ Չանչուն եւ Գուանչժոու քաղաքներում ձեռնարկությունները վերագործարկել Է Toyota Motor ընկերությունը: Արտադրողն ավելի վաղ պլանավորում Էր ՉԺՀ-ում իր գործարանների աշխատանքը վերսկսել փետրվարի հենց սկզբին՝ լուսնային Ամանորի առիթով հանգստյան օրերից հետո, այնուհետեւ հետաձգել Էր մինչեւ փետրվարի 10-ը, սակայն Չինաստանում իրադրությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով չԷր բարելավվել, եւ ժամկետները հետաձգվել Էին:

Ճապոնիայի մյուս կոնցեռնը՝ Mazda-ն, փետրվարի 17-ին նույնպես գործարկել Է գործարանը Նանկին քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]