Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանը Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարին հրավիրել է այցելել Հայաստան

ՀՀ դեսպանը Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարին հրավիրել է 
այցելել  Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը փետրվարի 12-ին հանդիպում է ունեցել Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ջասեմ Ռաշիդ Ալ-Բուայնեյնի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում դեսպանությունը տեղեկացնում է, որ Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրել է մասնավորապես Ռիո Դե Ժանեյրոյում ՀՀ մարզիկների գրանցած հաջողությունները՝ շեշտելով Կատարի սպորտի տարբեր բնագավառներում (մասնավորապես՝ բռնցքամարտ, մարմնամարզություն, ըմբշամարտ) ներգրավված հայ մարզիկների գործունեության կարևորությունը, որոնք իրենց նպաստն են բերում տարբեր մարզաձևերի զարգացմանը Կատարում։

ՀՀ դեսպանը կարևորել է սպորտի ոլորտում մարզիկների և մարզիչների փոխանակումը, համատեղ հավաքների անցկացումը, երկուստեք պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպումը։ Այս համատեքստում դեսպան Ղարիբջանյանը ընդգծել է Կատարի մարմնամարզության թիմի մասնակցությունը 2019թ․ ապրիլին Երևանում կայացած միջազգային մրցույթին, ինչպես նաև ուրախությամբ նշել է ներկայումս Հայաստանում համատեղ միջազգային մարզական ճամբարներում Կատարի բռնցքամարտի ու ըմբշամարտի թիմի մարզումների մասին։

Իր հերթին Ջասեմ Ալ-Բուայնեյնը հայտնել է սպորտում երկու երկրների միջև հետագա համագործակցության զարգացման գործում առկա կատարական կողմի հետաքրքրվածությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ կատարական կողմը ցանկանում է ոչ միայն մարզիկներ ուղարկել Հայաստան, այլև օգտվել բարձր որակավորում ունեցող հայ մարզիկների ու մարզիչների գիտելիքներից։

Ջասեմ Ալ-Բուայնեյնը ներկայացնել է սպորտի նկատմամբ Կատարի տեսլականը և առանձնահատուկ ընդգծել պետության ամենաբարձր օղակների նկատմամբ դրա նկատմամբ տածած հատուկ հոգածությունը։

Իր գործընկերների հետ ակտիվ ու կառուցողական բանակցություններ վարելու, համագործակցության հետագա հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ դեսպանը բանավոր հրավեր է ուղղել Ջասեմ Ալ-Բուայնեյնին՝ այցելելու Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]