Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են խաղերի կարգախոսը  

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են խաղերի կարգախոսը

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են խաղերի կարգախոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-րդ ամառային խաղերի համար ընտրվել է «Միավորված զգացմունքներով» (United by emotion) կարգախոսը: Կազմկոմիտեն կարգախոսի ընտրությունը կապում է Խաղերով մարդկանց միավորելու նպատակով` ձգտելով հաջող անցկացնել Օլիմպիադան:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրից  մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը;

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]