1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված հեղեղման պատճառով

Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված հեղեղման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների պատճառով, նահանգի Ջեքսոն մայրաքաղաքում ջրի տակ են անցել մի քանի շրջաններ, Փեռլ գետը դուրս Է եկել ափերից, դրանում ջրի մակարդակը գերազանցել Է 11 մետրը եւ շարունակում Է բարձրանալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Ջեքսոնի ազգային օդերեւութաբանական ծառայությունը, վերջին անգամ գետի ջրի մակարդակը նման նշագծի Է հասել 1983 թվականի ջրհեղեղի ժամանակ:

New York Times թերթի տվյալներով՝ ափերից դուրս եկած գետը ջրասույզ Է արել Ջեքսոն քաղաքի մի քանի շրջաններ, ճանապարհներն անանցանելի են դարձել:

Ավելի վաղ, ինչպես հայտնել Է CBS հեռուստաալիքը, նահանգի իշխանությունները հայտնել Էին, որ գետի վարարումը լուրջ հեղեղմամբ Է սպառնում Ջեքսոնի շրջանում: Նահանգի նահանգապետ Թեյթ Ռիվզը փետրվարի 15-ին արտակարգ դրություն Է հայտարարել: «Սա պատմական, աննախադեպ հեղեղում Է:

Կանխատեսումների համաձայն՝ այն կարող Է երրորդ վատթարագույն հեղեղումը դառնալ մեր նահանգի պատմության մեջ: Ես արտակարգ դրություն հայտարարեցի, որպեսզի գործի դրվեն բոլոր ռեսուրսները եւ օգնություն ցուցաբերվի Միսսիսիպիի բոլոր տուժած բնակիչներին»,- գրել Է Ռիվզը Twitter-ում: Իշխանությունները պարտադիր տարհանում են հայտարարել Ջեքսոնի մերձակա մի քանի շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]