Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քննարկվել են ՀՄԿ «Մերկատոր» ծրագրի շրջանակում իրականացված դիագնոստիկ առաքելության աշխատանքները

Քննարկվել են ՀՄԿ «Մերկատոր» ծրագրի շրջանակում իրականացված դիագնոստիկ 
առաքելության աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներ Ջոնաթան Ֆելոուզը և Սիվ Ռինգստրոմը փետրվարի 10-ից 14-ն այցելել են Պետական եկամուտների կոմիտե՝ մասնակցելու Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում 2019թ. մայիսին իրականացված դիագնոստիկ առաքելության արդյունքում ներկայացված առաջարկների հիման վրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը փորձագետների հետ հանդիպմանը կարևորել է ծրագրի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության շարունակականությունը։ Միքայել Փաշայանը հյուրերին ներկայացրել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների կատարման ու այդ համատեքստում իրականացվող բարեփոխումներին ուղղված կոմիտեի իրականացրած և նախատեսվող քայլերը: Մասնավորապես՝ մաքսային ձևակերպումների պարզեցման, սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների և ՊԵԿ-ի միջև արդյունավետ համագործակցության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ էլեկտրոնային մաքսային ծառայությունների ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի արձանագրած առաջընթացը։

Այցի շրջանակում ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել և լրամշակվել է նաև 2019 թվականի մայիսին իրականացված առաքելության արդյունքում ՀՄԿ փորձագետների առաջարկների հիման վրա մշակված ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի նախագիծը: Նպատակն է՝ հաստատել Առևտրի դյուրացման մասին համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ վերոնշյալ առաջարկներով նախատեսված գործողությունների կատարման պատասխանատուներին՝ ըստ  առանձին ստորաբաժանումների:

Այցի արդյունքում ամբողջացվել է Առևտրի դյուրացման մասին համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված առաջարկների և դրանցով նախատեսված գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ուղենշվել են համաձայնագրի շրջանակում առևտրի դյուրացման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերը և համագործակցության ուղղությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]