Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայում կարանտինի կանգնած հանրանավի ուղեւորներին տարահանում են հայրենիք

Ճապոնիայում կարանտինի կանգնած հանրանավի ուղեւորներին տարահանում են հայրենիք

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը, Կանադան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Իտալիան ձեռնամուխ են եղել իրենց քաղաքացիների տարահանմանը, որոնք երկշաբաթյա կարանտին են անցել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում կանգնած Diamond Princess ճամփորդանավում: Տարահանման պարտադիր պայման Է կորոնավիրուսի բացասական թեստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել են Ճապոնիայի իշխանությունները, փետրվարի 16-ին նավում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել Է եւս 70-ով եւ հասել 355-ի: Ամերիկացիներին, որոնց թիվը նավում եղել Է ավելի քան 400, հայրենիք կտանեն Kalitta Air-ի վարձաչվերթներով:

Նրանց բոլորին կտեղափոխեն ամերիկյան ռազմակայաններ, որտեղ նրանք պետք Է դարձյալ երկշաբաթյա կարանտին անցնեն: Միեւնույն ժամանակ ճապոնացի բժիշկները հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի՝ հանրանավում գտնվող 40-ից ավելի քաղաքացիների մոտ: Ինչպես հայտարարել Է ԱՄՆ-ի Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, նրանք բուժընթաց կանցնեն Ճապոնիայի բուժհիմնարկներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]