Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1770-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1770-ի

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում փետրվարի 17-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 16-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 70 հազար 548, մահացու վախճան Է արձանագրվել 1770 դեպքում, հաղորդել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 2,048 հազարով, մահացու դեպքերինը՝ 105-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 100, Հենանի նահանգում՝ երեք, Գուանդունի նահանգում՝ երկու մարդ:

Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 57 հազար 934 մարդ, ավելի քան 10,6 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ գրեթե11 հազար մարդ առողջացել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից:

Մայրցամաքային մասից դուրս Չինաստանի տարածքներում արձանագրվել Է հիվանդության 87 նոր դեպք. Հոնկոնգում՝ 57 (մահացու ելքի մեկ դեպքով), Մակաոյում՝ 10, Տայվանում՝ 20 (մահվան մեկ դեպք): Ընդամենն աշխարհում, չհաշված մայրցամաքային Չինաստանը, վարակվածների թիվը հասել Է 778-ի, փետրվարի 17-ին հայտնել Է Հոնկոնգի South China Morning Post հրատարակությունը: Մահացու վախճան Է արձանագրվել հինգ դեպքում. մեկական Ճապոնիայում, Հոնկոնգում, Ֆրանսիայում, Տայվանում եւ Ֆիլիպիններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]