Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում Առողջության օր է անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի զինծառայողների համար

Գյումրիում Առողջության օր է անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի զինծառայողների 
համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները,  ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողները մասնակցել են երկու երկրների առողջության մարզական և բարեկամության տոնին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունում, Գյումրու ռազմական կայազորում կայացած մարզական միջոցառմանը մասնակցել է երկու երկրների ավելի քան 300 զինծառայող, ուժային կառույցների ներկայացուցիչներ և նրանց ընտանիքների անդամներ։

Զինծառայողները մրցել են պարանի ձգման, փոխանցումավազքի, 15 կմ-անոց դահուկային մարաթոնի և մինի-ֆուտբոլի ձևերում։

Военнослужащие соревновались в перетягивании каната, спортивной эстафете, лыжном марафоне на трассе протяженностью 15 км и мини-футболу.

Մարզական միջոցառումն ավարտվել է ՀՌՇ ռազմական տեխնիկայի շարժական ցուցադրմամբ, տիրում փոքր տրամաչափի հրացաններով կրակելով, դաշտային շիլայի, թեյի և բլիթների հյուրասիրությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]