Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի Ռուսաստանից

«Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտուն» նոր համալրում ունի. Ռուսական «Արմավիրի» հետ համաձայնեցված գործարքի արդյունքում 30-ամյա ռուս հարձակվող Իգոր Պադերինը համալրել էերևանյան ակումբի կազմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  ՊադերինըՊերմի «Ամկարի» սան է։ Հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Պրոֆեսիոնալ կարիերանսկսել է 2008 թվականին հանդես գալով «Կուզբաս» ակումբում։ Երկու մրցաշրջանի ընթացքում Պադերինը31 խաղում 10 գոլ է խփել։ Հետագայում ռուս հարձակվողը հանդես է եկել նաև Վլադիմիրի «Տորպեդոյում», «Կուբանում», «Տյումենում» և «Սոչիում»։

Ուշագրավ է, որ Իգոր Պադերինը հայկական ակումբում խաղալու փորձ ունի։ 2015 թվականին նա Երևանի«Ուլիսի» կազմում մասնակցել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Բիրկիրկարայի» հետհանդիպմանը, որն ավարտվել է Մալթան ներկայացնող թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

2015 թվականից Պադերինը հանդես է գալիս ռուսական «Արմավիրում»: Այդ ընթացքում ռուսհարձակվողն անցկացրել է 93 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]