Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անա Բրնաբիչին՝ Սերբիայի Պետականության օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անա Բրնաբիչին՝ Սերբիայի  
Պետականության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ  Անա Բրնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում մասնավորապես նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Սերբիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սերբիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որոնց խթանող ուժն են մեր ընդհանուր պատմությունը, միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը և վստահությունը:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը և մեր երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը նոր շունչ ու որակ կհաղորդեն հայ-սերբական փոխգործակցությանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ սերբ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]