Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բագրատունյաց փողոցում ավտովթարի հետևանքով կան տուժած քաղաքացիներ

Բագրատունյաց փողոցում ավտովթարի հետևանքով  կան տուժած քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 14-ին, ժամը 16:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց  81/3 հասցեում բախվել է երկու ավտոմեքենա, տուժել են քաղաքացիներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 81/3 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz S550» (վարորդ՝ Գոռ Ն., ծնված 1996 թ.) և «Nissan March» (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

«Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Մարատ Խ., ծնված 1995 թ. և Հայկ Կ., ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Մարատ Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հայկ Կ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից. վարորդը և ուղևորները (Գայանե Ս., 1992 թ. և Դավիթ Վ., 1991 թ.)  հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]