Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պարտատոմսերի աճուրդային համակարգը 
թարմացվում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ի՞նչ գործընթաց է  ենթադրում աճուրդային համակարգի արդիականացումը՝ «ՀՀ»-ի խնդրանքով պարզաբանում է ներկայցրել Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

«Որպեսզի առհասարակ կարողանանք հասկանալ՝ ինչ է աճուրդային համակարգը, պետք է հասկանանք՝ ինչումն է բորսայի մանդատը եւ ո՞րն է  նրա ստեղծած արժեքը տնտեսության մեջ: Այն մեծ շուկա է, որը պետք է  ունենա առեւտրի լավ կանոններ: Պետք է հասկանալ՝ ինչ գործիքներ կարող են կիրառվել առեւտրի շրջանակներում եւ  ի՞նչ մեթոդներով: Մնում է,  որ այդ ծառայություններն արդյունավետ  գործեն: Պատկերացրեք, որ ունեք բանկային հաշիվ՝ առանց օնլայն բանկինգի հնարավորության ու քարտի, եւ ամեն անգամ գործարք կատարելու համար պետք է բանկ այցելել։ Նույնն է, երբ ունես բրոքերային հաշիվ՝ առանց բրոքերի տրամադրած առեւտրային համակարգի»,- նշեց Հայկ Եգանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանում առաջին առեւտրային համակարգը ներդրվել է  2001 թ. եւ առայսօր գրեթե չի թարմացվել: Այժմ ժամանակի հրամայականն է  դարձել ողջ առեւտրային համակարգը բարեփոխելը եւ արդիականացնելը, որպեսզի այդպիսով մեծանա առեւտրային համակարգի հասանելիությունը ոչ միայն բանկերի եւ բրոքերների, այլեւ  անհատների համար, որպեսզի բանկերը  կարողանան այդ առեւտրային համակարգը տրամադրել նաեւ իրենց հաճախորդներին: «Մինչ այժմ ֆիզիկական անձը  առեւտուր իրականացրել է  միայն բրոքերի միջոցով:  Երբ արդիականացրել ենք  բորսայի առեւտրային համակարգը, հնարավորություն ենք ընձեռել բրոքերներին, որ իրենց հաճախորդներին անմիջական հաղորդակցություն տան: Քայլ առ քայլ փոփոխում ենք համակարգը, որը տարբեր ռեժիմներ ունի»,- հավելեց նա:

Փոփոխվել է  պետական պարտատոմսերի աճուրդային համակարգի ծրագրային ապահովումը: Այն 7 դիլեր ունի, դրանք բանկերն են, եւ եթե անհատը համարվում է  տվյալ բանկերից որեւէ մեկի  հաճախորդը, ապա կարող է դիմել, որոշակի գումար վճարել ծառայության դիմաց եւ ստանալ անմիջական միացում դեպի բորսա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ