Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բաքվի ակնկալիքները չարդարացան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բաքվի ակնկալիքները չարդարացան

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««ՀՀ»-ի հետ հարցազրույցում ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը, անդրադառնալով Ադրբեջանում օրերս ավարտված խորհրդարանական ընտրությունների թեմային, մասնավորապես, ասել է. «Իրականում Ադրբեջանում բավականին հետաքրքիր պրոցեսներ են ընթանում։ Կենտրոնական ընտական հանձնաժողովից արդեն հայտարարություն տարածվեց, որ որոշ տեղերում պատրաստվում են ձայների վերահաշվարկ անել։ Փետրվարի 14-ի առավոտյան արդեն երեք մարդ կորցրել է մանդատներն այդ վերահաշվարկի արդյունքում։ Կարծում եմ, բացի այն բազմաթիվ խնդիրները, որ արձանագրվեցին ընտրությունների անցկացման հետ կապված, իշխանության հաշվարկները՝ ունենալ ավելի թարմ, երիտասարդ խորհրդարան, չիրականացան։ Քանզի խորհրդարան անցած 125 պատգամավորից 45-ն են նոր։ Իսկ 40 եւ ավելի ցածր տարիքային շեմին պատկանում են ընդամենը 10-12-ը։ Այսինքն, այն արդյունքը, որ ցանկանում էին ստանալ, չստացան։ Եվ վերահաշվարկների միջոցով, ենթադրում եմ, կփորձեն եւս մի քանի երիտասարդի բերել խորհրդարան»։

Իսկ խոսելով Ադրբեջանի խորհրդարանում որպես պատգամավոր հայտնված Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցչի մասին, նշել է. «Իրականում  Ադրբեջանը միշտ էլ շրջաններից ներկայացուցիչներ ունեցել է խորհրդարանում, բայց առանձնապես  լուրջ արձագանքներ չի ստացել այդ փաստը։ Պարզապես, այս երիտասարդն առավել ակտիվ է։  Եվ աբսուրդի ժանրից է, թե նա ինչ-որ բան է ներկայացնում, նա «ընտրվել է» իրենց վիրտուալ ընտրատարածքից։ Նորից եմ ասում՝ նրանք միշտ էլ իրենց վիրտուալ ընտրատարածքներից «ընտրվողներ» ունեցել են, դա նորություն չէ։ Միակ նորությունն այն է, որ այս երիտասարդն առավել ակտիվ է սոցիալական ցանցերում եւ, ընդհանրապես, իր գործունեության մեջ։ Այլ բան նա չի կարող ներկայացնել։ Եվ որեւէ հակակշիռ էլ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզին՝ բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի վերաբերյալ, չի կարող լինել։ Որովհետեւ դա անհեթեթություն է։ Քանզի, ի վերջո, երբ նրանք նախագահ են ընտրում, բոլորով ընտրում են Իլհամ Ալիեւին։ Իսկ Արցախի քաղաքացիները չեն ընտրում Հայաստանի իշխանություններին։ Նույն կերպ՝ Հայաստանի քաղաքացիները չեն ընտրում Արցախի իշխանություններին։ Այնպես որ, հստակ տարանջատում կա։ Եվ Արցախի՝ բանակցություններում մասնակցություն ունենալու թեզը մեր կողմից բարձրացնելը ընդամենը բանակացությունների եռակողմ լիարժեք ձեւաչափի վերականգնման կոչ է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]