Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նոր շուկաներ եւ նոր գործընկերներ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նոր շուկաներ եւ նոր գործընկերներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Սերբիան առաջիկայում նախատեսում է վավերացնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռեւս անցած տարվա հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակներում։

Աժ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանիդկովը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի համար ցանկացած նոր երկրի ավելացում նախեւառաջ ենթադրում է նոր շուկաներ եւ նոր գործընկերներ։ Ներքին առեւտրաշրջանառության համար միանշանակ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում, երբ ընդլայնվում են երկրների քանակն ու ապրանքների անվանացանկը, որովհետեւ հնարավոր է դառնում դրա հաշվին ապահովել ապրանքների մրցունակ գները։

ԱԺ Հայաստան - Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Միքայել Զոլյանն ընդգծեց, որ բավականին մեծ ներուժ ունենք զարգացնելու Սերբիայի հետ հարաբերությունները, որը նախկինում բավարար չափով չի օգտագործվել։Հայ-սերբական ավանդական կապերը հասնում են մինչեւ միջնադար։ Ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությանը, ապա այս հարթությունում սպասողական վիճակ է, քանի որ ընթացիկ տարվա ապրիլին Սերբիայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «Դրանից հետո նոր թափով կգործարկենք խորհրդարանական դիվանագիտության գործիքները։ Մենք հաշվի պետք է առնենք, որ Ադրբեջանն ակտիվ լոբբիստական գործունեություն է ծավալում բալկանյան երկրներում, այդ թվում Սերբիայում։ Մենք պետք է հակազդենք ադրբեջանական լոբբիստական գործունեությանը»,- ասաց պատգամավորը»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]