Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առինջ գյուղում վագոն-տնակ է այրվել

Առինջ գյուղում վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 14-ին, ժամը 14:39-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15:40-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մհեր Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շինհրապարակում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (27 քմ)՝ կենցաղային իրերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]