Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանության Կենտրոնական բաժնում բացվել է տեսաձայնագրող տեխնիկայով հագեցված հարցազրույցի սենյակ

Ոստիկանության Կենտրոնական բաժնում բացվել է տեսաձայնագրող տեխնիկայով 
հագեցված հարցազրույցի սենյակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ փետրվարի 14-ին, բացվեց սեռական բռնության ենթարկված անչափահասների համար նախատեսված առանձնացված հայելապատ սենյակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հարցազրույց վարելու համար նախատեսված նորագույն հատուկ տեսաձայնագրող տեխնիկայով հագեցված սենյակի նպատակն է բռնությունից տուժած երեխաներին զերծ պահել կրկնակի զոհայնացումից։

Բացմանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Մհրյանը, Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ոստիկանության ծառայողներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ծրագիրն իրականացվել է ոստիկանության հատուկ ստորաբաժանումների, «Արևամանուկ» բարեգործական հասարակական ու Ֆրանսիայի Հանրապետության «Երեխայի ձայն» բարեգործական կազմակերպությունների համագործակցության ու աջակցության արդյունքում։

Ոստիկանության և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները պայմանավորվածություն ձեռք բերեցին խորացնել համագործակցությունը և շարունակել ծրագրերի իրագործումն արդեն անհրաժեշտ օրենսդրական և իրավական կարգավորումները սահմանելու գործում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]