Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Փետրվար

Թուրքիայում արդարացրել են ահաբեկչության մեջ մեղադրվող գրող Ասլի Էրդողանին եւ նրա գործընկերներին

Թուրքիայում արդարացրել են ահաբեկչության մեջ մեղադրվող գրող Ասլի Էրդողանին եւ նրա գործընկերներին
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք գրող Ասլի Էրդողանը եւ նրա երկու գրչակիցները Ստամբուլի դատարանի կողմից արդարացվել են ահաբեկչական կազմակերպությանը ահաբեկչության քարոզչությանը մասնակցության մեղադրանքով: Այդ մասին հայտնել Է Habersol նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ասլի Էրդողանի, Նեջմիե Ալփայի եւ Բիլգե Այքութի նկատմամբ փետրվարի 14-ին հանվել են մեղադրանքները այն հոդվածներով, որոնց թվում են «մասնակցությունը ահաբեկչական կազմակերպությանը» եւ «ահաբեկչության քարոզչությունը»,-հաղորդում Է պորտալը՝ վկայակոչելով դատարանի որոշումը:
Ավելի վաղ գրողների նկատմամբ հանվել Էին երկրի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողությունների մեղադրանքները ապացույցների բացակայության կապակցությամբ, սակայն ուժի մեջ Էր մնացել ահաբեկչական կազմակերպությանը մասնակցության մեղադրանքը: Դատախազությունը պահանջում Էր մեղադրյալներին դատապարտել 6,5-ից մինչեւ 17,5 տարվա բանտարկության:
2016 թվականի դեկտեմբերին Ասլի Էրդողանը, Նեջմիե Ալփայը ազատվել Էին կալանքից, ինչից հետո Էրդողանը մեկնել Էր Գերմանիա, որտեղ նա այժմ ապրում Է:
Երկու գրողներն Էլ ձերբակալվել Էին 2016 թվականի օգոստոսին քրդամետ հրատարակություններում հոդվածների հրապարակումից հետո, որոնցում նրանք մեղադրվում Էին Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» քարոզչության մեջ: Նրանց կալանավորումը հասարակայնության բողոքներ առաջացրեց մի շարք եվրոպական երկրներում: Ասլի Էրդողանը հայտնի Է Թուրքիայի սահմաններից դուրս, նրա վեպերը թարգմանված են եվրոպական լեզուներով եւ քանիցս արժանացել են միջազգային գրական մրցանակների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ