Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շանհայում կորոնավիրուսից ապաքինվածները որոշել են արյուն հանձնել հիվանդներին. «Սինհուա»

Շանհայում կորոնավիրուսից ապաքինվածները որոշել են արյուն հանձնել հիվանդներին. «Սինհուա»
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսանութ մարդ Է փետրվարի 14-ին Չինաստանի Շանհայ քաղաքի հիվանդանոցներից դուրս գրվել նոր կորոնավիրուսից ապաքինվելուց հետո, նրանցից վեցը ցանկություն են հայտնել կամավոր արյուն հանձնել հիվանդներին: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ չինացի բժիշկները մշակել են COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման արդյունավետ եղանակ: Հիվանդներին սկսել են փոխներարկել այդ հիվանդությունից ապաքինված դոնորների արյան պլազմա: Այդ մեթոդը թույլ Է տվել փրկել օրհասական վիճակում գտնվող արդեն տասնյակից ավելի հիվանդների. նրանց վիճակի բարելավում Է տեղի ունեցել բուժընթացից արդեն 12 – 24 ժամ անց: Ապաքինվողների արյան մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ՝ մեծ քանակությամբ հակամարմիններ:
«Հիվանդանոցից հեռանալուց առաջ բուժքույրն ինձ հարցրեց, թե ցանկանում եմ արդյոք արյուն հանձնել բուժման եւ հիվանդության հետազոտման համար: Ես մտածեցի, որ հիանալի հնարավորություն ունեմ ուրիշներին օգնել այն բանից հետո, երբ օգնեցին ինձ: Այժմ, երբ ես ապաքինվել եմ, իմ արյունը պարունակում Է հակամարմիններ, որոնք կարող են օգնել նրանց, ովքեր գտնվում են ծանր վիճակում, վիրուսի հետ պայքարում»,- գործակալությունը փոխանցել Է դոնորներից մեկի խոսքը:
Տեղի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Շանհայի հիվանդանոցներից ներկա դրությամբ դուրս Է գրվել կորոնավիրուսից բուժված 90 պացիենտ: Նա հավելել Է, որ կորոնավիրուսով վարակվածների 90 տոկոսի դեպքում Շանհայում պացիենտների բուժման համար կիրառվում են ավանդական չինական բժշկության մեթոդիկաները:
Իշխանությունները հորդորել են ապաքինված պացիենտներին՝ արյուն հանձնել կարիքավորներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]