Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Ապրիլ

ԱՀԿ-ն մտադիր չԷ ենթադրություններ անել կորոնավիրուսով վարակման մասշտաբների մասին

ԱՀԿ-ն մտադիր չԷ ենթադրություններ անել կորոնավիրուսով վարակման մասշտաբների մասին
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ Է սպասում, սակայն մտադիր չԷ ենթադրություններ անել, թե ինչ մասշտաբների կարող Է հասնել կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը՝ գործակալության խնդրանքով մեկնաբանելով ամերիկացի գիտնական Այրա Լոնջինի կանխատեսումն այն մասին, որ նոր կորոնավիրուսով վարակումը կարող Է սպառնալ Երկրի բնակչության առնվազն մեկ երրորդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չգիտենք, թե այդ բռնկումը երբ կհասնի իր բարձրակետին, մինչեւ ամենավերջին պահը դրա Էվոլյուցիայի մեջ,-ասել Է Յազարեւիչը:-Վիրուսը կրկին կարող Է հարձակումն սկսել թվացյալ նահանջից հետո: Մենք չԷինք ցանկանա զբաղվել շահարկումներով: Բոլոր դեպքերում մենք սպասում ենք, որ հաղորդումներ կստացվեն Չինաստանում եւ այլ երկրներում ավելի մեծ թվով դեպքերի մասին»:
ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ վերջին շաբաթվա ընթացքում «նոր հաստատված դեպքերի թիվը, որոնց մասին հաղորդվում են Չինաստանում, կայունացել Է»: Սակայն, նրա խոսքով, այդ հանգամանքը «պետք Է մեկնաբանել խիստ զգուշավորությամբ», քանի որ կորոնավիրուսի հարուցած հիվանդության ներկայիս բռնկումը «դեռեւս կարող Է գնալ ցանկացած ուղղությամբ»:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ