Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախապես հայտարարագրված 3800 ավտոմեքենա Հայաստան է ներմուծվել նախկին մաքսատուրքերով

Նախապես հայտարարագրված 3800 ավտոմեքենա Հայաստան է ներմուծվել նախկին 
մաքսատուրքերով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախապես հայտարարագրված 3800 ավտոմեքենա այս տարվա հունվարին Հայաստան է ներմուծվել նախկին՝ ավելի ցածր մաքսատուրքերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Ներկայացվել էր մոտ 4500 նախնական հայտարարագիր: Դրանցից 3800-ի կարգին հունվար ամսին մաքսազերծվեցին: Փետրվարին 80-85 ավտոմեքենա է ձևակերպվել՝ արդեն իսկ նոր դրույքաչափերով»,-ասաց Ներսիսյանը:

Որոշակի քանակի մեքենաներ կան, որոնք արդեն Հայաստանում են, բայց դեռ չեն մաքսազերծվել։ Ներսիսյանը նշեց՝ ինֆորմացիա ունեն, որ Հայաստանից դուրս ևս մեքենաներ կան, որոնք պետք է Հայաստան գային, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն հասել: Տարբեր օղակներով զբաղվում են այդ հարցով՝ տեսնելու, թե ինչով կարող են օգնել:

Ներսիսյանի կարծիքով՝ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մաքսազերծումը շատ է թանկացել, կարծում է, որ ձեռնտու չի լինի 3 տարուց ավելի հին ավտոմեքենա ներմուծել նոր դրույքաչափերով:

2020թ. հունվարի 1-ից փոխվել են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը: ՊԵԿ-ը սակայն տվել էր ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորություն: Նախնական մաքսային հայտարարագիրը թույլ է տվել  ավտոմեքենայի փաստացի ներմուծումից 30 օրացուցային օր առաջ ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիրը և այդ ժամկետում ավտոմեքենայի ներմուծման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը հաշվարկել նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]