Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

«Գազպրոմը» 2019 թվականին 35 տոկոսով նվազեցրել Է գազի մատակարարումը Թուրքիային

«Գազպրոմը» 2019 թվականին 35 տոկոսով նվազեցրել Է գազի մատակարարումը Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմը» 2019 թվականին Թուրքիային գազի մատակարարումները նվազեցրել Է 35 տոկոսով՝ մինչեւ 15,510 միլիարդ խորանարդ մետր՝ մեկ տարի առաջվա 23,964 միլիարդ խորնարդ մետրի դիմաց, ինչը հետեւում Է Ռուսաստանի գազի հոլդինգի հաշվետվությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը «Գազպրոմի» արտահանումն Արեւմտյան Եվրոպայի երկրներ նվազել Է 9 տոկոսով՝ մինչեւ 147,44 միլիարդ խորանարդ մետր: Արեւմտյան Եվրոպայի տարածաշրջանը, որում «Գազպրոմը» ներառում Է նաեւ Թուրքիան, մնում են գազի հոլդինգի համար վաճառահանման խոշորագույն շուկան:

Տարածաշրջանում ռուսական գազի հիմնական սպառողներն են Գերմանիան (մատակարարումների նվազում 8,5 տոկոսով՝ մինչեւ 53,5 միլիարդ խորանարդ մետր), Իտալիան (-2,9 տոկոս՝ մինչեւ 22,1 միլիարդ խորանարդ մետր) եւ Ֆրանսիան (+8.3 տոկոս՝ մինչեւ 14,1 միլիարդ խորանարդ մետր): Մեծ Բրիտանիային գազի մատակարարումները նվազել են 28 տոկոսով եւ կազմել 10,32 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ