1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՃԹՆ-ն բարձր է գնահատել թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված բարեփոխումները ՀՀ-ում

ԱՃԹՆ-ն բարձր է գնահատել թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված 
բարեփոխումները ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը փետրվարի 10-12-ը  Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում  մասնակցել է  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհրդի կողմից հրավիրված աշխատաժողովին։  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փոխնախարար Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԱՃԹՆ իրականացնող երկրների  կլոր-սեղան քննարկումներին, որտեղ  օրակարգային հարցերից են եղել  ԱՃԹՆ վալիդացիայի ընթացակարգի հնարավոր փոփոխությունները, հանքարդյունաբերության ոլորտում էներգետիկ փոխակերպման և կոռուպցիայի կանխարգելման թեմաները։

Փոխնախարար Շուշանյանն  աշխատաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցներով՝ նվիրված «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում. տեխնիկական խնդիրները և դրանք հաղթահարելու ուղիները» , «ԱՃԹՆ ազդեցությունն անդամ երկրներում»  թեմաներին: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում իրավական ակտերի մշակման ընթացքում վերհանված բացերին և հետագայում լրամշակման ենթակա իրավակարգավորումներին՝ միևնույն ժամանակ անդամ  երկրներին առաջարկելով իրենց օրենսդրական նախաձեռնություններում ի սկզբանե հաշվի առնել նաև հայաստանյան գործնական օրինակը:

Փոխնախարարի կողմից միջազգային քարտուղարությանն առաջարկվել է նաև հնարավորության դեպքում համագործակցություն հաստատել  Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ՝ թափանցիկության առավել խիստ պահանջներ ունեցող կարգավորվող շուկաների առանձնացման նպատակով: Սա թույլ կտա քննարկել սեփականատերերի հայտարարագիր չներկայացնելու բացառության կանոնի կիրառելիությունը ոչ թե բոլոր կարգավորվող շուկաներում, այլ միայն տվյալ բորսաներում բաժնետոմսեր ցուցակած ընկերությունների համար:

Այցի ընթացքում Լ. Շուշանյանը  Հայաստանի առաջին վալիդացիայի թեմայով հանդիպում է ունեցել ԱՃԹՆ միջազգային քարտուղարության հետ: Ընդհանուր առմամբ, միջազգային քարտուղարությունը բարձր է գնահատել վերջին երեք տարվա ընթացքում ոլորտում թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի կատարած բարեփոխումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի առաջին վալիդացիայի հաշվետվության նախագիծն  առաջիկա ամսվա ընթացքում տրամադրել Հայաստանին՝ մեկնաբանություններ ներկայացնելու համար, որից հետո այն կներկայացվի ԱՃԹՆ խորհրդին՝  վերջինիս կողմից որոշում կայացնելու նպատակով:

Գերմանիայի ԱՃԹՆ քարտուղարության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել նաև Գերմանիայում «Թրանսփարենսի Ինթրնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Էդդա Մյուլլերի հետ: Վերջինիս հետ փոխնախարարը քննարկել է կայուն զարգացման ուղղվածության մի շարք հարցեր, որոնք առաջնային հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի  համար: Առաջարկվել է համագործակցություն հաստատել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝  տվյալ ուղղություններով աշխատանքներ տանելու նպատակով:

Աշխատաժողովի ընթացքում  փոխնախարար Շուշանյանն առանձնազրույց է ունեցել նաև  Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիսթըֆր Շելդոմի հետ՝ քննարկելով  2019 թվականի տարեվերջին  մեկնարկած EGPS 2 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջինիս կողմից գարնանը Հայաստան այցելելու, իսկ մինչ այդ՝ նաև աջակցության վերաբերյալ պաշտոնական պատասխան տրամադրելու շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]