Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Ապրիլ

Կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտին դուրս են գրել հիվանդանոցից. CGTN

Կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտին դուրս են գրել հիվանդանոցից. CGTN

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 96 տարեկան պացիենտուհին, որը վարակվել Էր նոր տիպի կորոնավիրուսով, ապաքինվել եւ փետրվարի 14-ին դուրս Է գրվել Չինաստանի Չժեցզյանի նահանգի հիվանդանոցից: Այդ մասին հայտնել Է CGTN տեղական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կորոնավիրուսով վարակված 96 տարեկան պացիենտուհին դուրս Է գրվել Չժեցզյանի համալսարանի բժշկական քոլեջին առընթեր հիվանդանոցից: Նա ամենատարեց պացիենտն Է, որը կորոնավիրուսով վարակվել Էր Չինաստանի Չժեցզյան արեւելյան նահանգում»,-ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ամենատարեց մարդը, որը բուժվել Է կորոնավիրուսից, դարձել Է Հուբեյի նահանգի 91-ամյա բնակիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ