Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

ՊԵԿ-ն իրականացնում է սահմանահատման գործընթացի կրճատում

ՊԵԿ-ն իրականացնում է սահմանահատման գործընթացի կրճատում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան մտած բեռնատարների միայն 38 տոկոսն է այսօր սահմանային անցակետերում ենթարկվում ռենտգեն սարքավորումներով զննման՝ նախկին 100 տոկոսի փոխարեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Նախկինում բոլոր սահմանային կետերում բեռներ փոխադրող բոլոր տրանսպորտային միջոցներն անցնում էին 100 տոկոս սկանավորում: Այսինքն՝ մենք սահմաններին ունենք ռենտգեն սարքավորումներ, և բոլոր բեռներն այս սարքավորումներով անցնում էին: Մենք 2019-ի հուլիսից Բագրատաշենի անցակետում սկսել ենք պիլոտային ծրագիր, այն պրոյեկտվելու է նաև մնացած անցակետերի վրա: Այս պահին ռիսկերի կառավարման համակարգը աշխատեցնելով սահմանը հատած ընդամենը 38 տոկոս բեռներն են, որ սկանավորվում են»,-ասաց Ներսիսյանն ու նշեց՝ սահմանին տոտալ վերահսկողությունից անցել են թիրախային հսկողության;

1-2 ամսվա ընթացքում մնացած անցակետերում ևս գործելու է ռիսկերի կառավարման համակարգի վրա հիմնված սկանավորում: Ներսիսյանը սա տնտեսավարողների համար համարեց էական փոփոխություն:

Նախկինում ԵԱՏՄ-ից Հայաստան ժամանած բոլոր տրանսպորտային միջոցներն անցնում էին փաստաթղթային ձևակերպումներ: «Իրականում դրանք միայն բնապահպանական հարկ պետք է  մուծեին, բայց անցնում էին բավականին երկար փաստաթղթավորման ճանապարհ: Եվ մոտ 35-40 րոպե ծախսվում էր այդ փաստաթղթավորումն ապահովելու համար: Ներկայում այդ ամբողջ գործընթացը, փաստաթղթաշրջանառությունը վերացած է, և նրանք միայն բանկում բնապահպանական հարկն են մուծում և դուրս գալիս անցակետից»,-տեղեկացրեց Ներսիսյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ