1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

New York Times-ին հայտնի Է դարձել Իրանի եւ ԱՄԷ-ի գաղտնի բանակցությունների մասին

New York Times-ին հայտնի Է դարձել Իրանի եւ ԱՄԷ-ի գաղտնի բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի սեպտեմբերի վերջին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Իրանի ներկայացուցիչներն ԱբուԴաբիում գաղտնի բանակցություներ են վարել, որոնց նպատակը եղել Է տարածաշրջանի իրադրության կայունացումը: Այդ մասին գրել Է ամերիկյան The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների իշխանությունների՝ անունները չհայտնած ներկայացուցիչների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունը հիշեցնում Է, որ իրադարձությունը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության իննամսյա աճի թեժ պահին, որն սկսվեց Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների սաստկացումից եւ «հասավ գագաթնակետին, երբ երկու երկրներն ուղղակի ռազմական առճակատման գնացին Էլ ավելի ընդգրկուն եւ արյունալի բախման շեմին»:

Իր հերթին, նշում Է NYT-ն, ԱՄԷ-ն գաղտնի բանակցություններ Է սկսել Իրանի հետ, երբ Աբու Դաբին որոշել Է, որ կարող Է բացառիկ դեր խաղալ տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Ըստ որում իրանական կողմի հետ անմիջական բանակցությունները դարձել են Էմիրությունների ավելի լայն տարածաշրջանային ռազմավարության բաղկացուցիչ մասը:

The New York Times-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան նույնպես փորձել Է «դիվանագիտական բեկման» հասնել Թեհրանի հետ հարաբերություններում՝ ապավինելով Իրաքից եւ Պակիստանից միջնորդների օգնությանը: «Մի քանի իրանցի դիվանագետների եւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի անդամների տեղեկատվության համաձայն՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին կուլիսային դեր Է խաղացել երկու միապետություններում (Սաուդյան Արաբիա եւ ԱՄԷ) բանակցությունների կարգավորման հարցում: Ասպիսով, եզրակացնում Է հրատարակությունը, «հակաիրանական դաշինքը, որը փորձում Էր կազմել Թրամփի վարչակազմը, սկսել Է երերալ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]