Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի Վրաստան-Ռուսաստան սահմանային Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

«Փետրվարի 14-ի ժամը 13։20-ի դրությամբ ձնամաքրման աշխատանքներից հետո Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-նշում են դեսպանությունից:

Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար տեղեկացնում էին, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կար կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]