Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Մարտ

Հայաստանը ԵԱՏՄ բյուջեից ստացել է ավելի շատ գումար, քան փոխանցել է

 Հայաստանը ԵԱՏՄ բյուջեից ստացել է ավելի շատ գումար, քան փոխանցել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության՝ մաքսատուրքերից գոյացող ընդհանուր բյուջեից 2019-ին ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ, ընդհանուր բյուջեին տվել է ավելի քիչ՝ 63 մլրդ 422 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«ԵԱՏՄ միասնական բյուջեից Հայաստանի մասնաբաժինը 1.22 տոկոս է: Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ միասնական բյուջեին միշտ եղել է ավելի քիչ, և մենք միասնական բյուջեից ստացել ենք ավելի շատ: 2019-ի բոլոր ամիսներին, բացառությամբ դեկտեմբերի, Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ստացել է ավելի շատ, քան տվել է»,-ասաց Ներսիսյանը:

2019-ին ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ է ուղարկվել 63 մլրդ 422 մլն ՀՀ դրամ: ԵԱՏՄ երկրներից ՀՀ է ուղարկվել 75 մլրդ 369 մլն դրամ։ 2018-ի կեսերից և 2019-ին Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ բյուջեին գնալով ավելանում է։ «Սա խոսում է մեր ուժեղացված վարչարարության և ԵԱՏՄ գործընկերների հանդեպ ազնիվ գործընկերային հարաբերությունների մասին»,-ասաց Ներսիսյանը:

Նա նշեց՝ Հայաստանի հավաքագրած մաքսատուրքերը, բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից գանձված մաքսատուրքերի, բաշխվում են՝ գնալով ընդհանուր բյուջե:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ