Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Կինոարվեստների ակադեմիայի խորհուրդը հրաժարական Է տվել Պոլանսկու պատճառով

Ֆրանսիայի Կինոարվեստների ակադեմիայի խորհուրդը հրաժարական Է տվել Պոլանսկու 
պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Կինեմատոգրաֆի արվեստների եւ տեխնոլոգիաների ակադեմիայի, որը հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի սահմանողն Է, գործադիր խորհուրդն ամբողջ կազմով հրաժարական Է տվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է France Bleu ռադիոկայանը, ակադեմիայում լուրջ ճգնաժամ Է առաջացել՝ կապված իր հասցեին քննադատության հետ՝ փետրվարի 28-ին կայանալիք արարողության համար անվանակարգությունների հայտարարումից հետո:

Անվանակագրությունների թվում առաջատարը Ռոման Պոլանսկու «Սպան եւ լրտեսը» ֆիլմն Է, ինչը հարուցել Է հասարակայնության մի մասի, այդ թվում՝ ֆեմինիստուհիների վրդովմունքը, քանի որ վերջերս Պոլանսկու դեմ բռնաբարության մեղադրանք Է առաջադրվել:

Բացի դրանից, կինոյի աշխարհի 400 գործիչներ դատապարտել են ակադեմիայում թափանցիկության եւ ժողովրդավարության բացակայությունը, ինչպես նաեւ խորը բարենորոգումների իրականացման կոչ են արել: Ֆրանսիայի կինոակադեմիայի՝ փետրվարի 13-ին հրապարակված հայտարարության մեջ ասված Է, որ խորհրդի անդամները միահամուռ որոշել են հրաժարական տալ ի նշան հագանքի նրանց նկատմամբ, ովքեր կինո են ստեղծել 2019 թվականին: Նրանք իրենց քայլը բացատրել են իրադրությունը մեղմելու եւ ամեն բան անելու ցանկությամբ, որպեսզի կինոփառատոնը մնա այն, ինչ որ պետք Է լինի՝ կինոյի տոն: Ակադեմիան նոր գործադիր խորհուրդ կընտրի արդեն մրցանակաբաշխութայն արարողությունից հետո, որը կկայանա փետրվարին: Դրանից հետո, ինչպես խոստացել են ակադեմիայում, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը կնշանակի միջնորդ, որը կհամակարգի դրա բարենորոգումը, հաղորդել Է BBC-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]