Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Ավելի քան 30 երկիր օգնություն Է ուղարկել Չինաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Ավելի քան 30 երկիր օգնություն Է ուղարկել Չինաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն ավելի քան 30 երկիր եւ միջազգային չորս կազմակերպություն Չինաստանին օգնություն են ուղարկել երկրին անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների տեսքով, ինչի համար Պեկինն անկեղծորեն շնորհակալ Է: Այդ մասին փետրվարի 14-ին առցանց-ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Չինաստանը հիմնականում ապավինում Է իր ուժերին, մենք դրա համար ունենք ե՛ւ վստահություն, ե՛ւ հնարավորություններ: Միեւնույն ժամանակ մենք ողջունում եւ խորապես գնահատում ենք անկեղծ ու բարեկամական աջակցությունը միջազգային հասարակայնության եւ, հատկապես, այլ զարգացող երկրների կողմից: Փետրվարի 14-ի կեսօրի դրությամբ 33 երկրների կառավարություններ ու միջազգային չորս կազմակերպություն Չինաստանին օգնություն են ուղարկել բժշկական նշանակության ապրանքների տեսքով»,-հայտնել Է դիվանագետը:

Նրանց կողմից նշված երկրների թվում են՝ Ռուսաստանը, Ալժիրը, Բելառուսը, Կամբոջան, Կանադան, ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Գանան, Հունգարիան, Ինդոնեզիան, Իրանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ղազախստանը, Մալայզիան, Նեպալը, Նոր Զելանդիան, Պակիստանը, Ֆիլիպինները, Տաջիկստանը, Թաիլանդը, Տրինադադը եւ Տոբագոն, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, ԵՄ-ն եւ ուրիշներ:

Գեն Շուանը նաեւ հավելել Է, որ եւս 17 երկիր եւ մեկ միջազգային կազմակերպություն հայտարարել են ՉԺՀ համապատասխան օգնություն ուղարկելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում շատ մարդիկ, որոնք ներկայացնում են հասարակության տարբեր խավեր եւ տարբեր ազգություններ, ուժերի ներածին չափով տարբեր եղանակներով օգնություն ու աջակցություն են ցուցաբերել Չինաստանին, հաղորդել Է ՌԻԱ Նոոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ