Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ճապոնիայում պահուստային ֆոնդն են գործի դրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Ճապոնիայում պահուստային ֆոնդն են գործի դրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի նախարարների կաբինետը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ, փետրվարի 14-ին հավանություն Է տվել պահուստային ֆոնդից միջոցների օգտագործմանն այն միջոցառումները ֆինանսավորելու համար, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախաձեռնության շրջանակում գործի Է դրվելու 10,3 մլրդ իեն (94 մլն դոլար): Այդ միջոցները, որոնք կօգտագործվեն առաջին հերթին երկրի ներսում կորոնավիրուսի տարածումը կանխելուն միտված միջոցառումների համար, 15,3 մլրդ իեն (շուրջ 139 մլն դոլար) ընդհանուր գումարի ֆինանսական օգնության առաջին փաթեթի մաս են կազմում, որը փետրվարի 13-ին հաստատվել Է Ճապոնիայի կառավարության կողմից:

Նախօրյակին երկրի խոշորագույն թերթը՝ Yomiuri-ն, տեղեկացրել Է, որ կաբինետը մտադիր Է ընդհանուր առմամբ 500 մլրդ իեն (ավելի քան 4,5 մլրդ դոլար) հատկացնել այն փոքր ու միջին ձեռնարկություններին շտապ ֆինանսական օգնություն ցույց տալու համար, որոնք դժվարին կացության մեջ են հայտնվել Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի պատճառով:

Հրատարակության տեղեկություններով՝ աջակցություն կցուցաբերվի նաեւ հյուրանոցների տերերին, որոնք քիչ վնասներ չեն կրում չինացի զբոսաշրջիկների թվի կտրուկ կրճատման պատճառով: Նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Ճապոնիայում ներկա դրությամբ հասել Է 251 մարդու: Նրանց մեծամասնությունը Diamond Princess ամերիկյան ճամփորդանավի ուղեւորներն են ու անձնակազմը, նավ, որը կարանտինի մեջ Է գտնվում ճապոնական Իոկոհամա քաղաքի նավահանգստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]