Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Փետրվար

Կանանց ֆուտզալի բաց մրցաշարում կայացել են ¼ եզրափակիչի հանդիպումները  

Կանանց ֆուտզալի բաց մրցաշարում կայացել են ¼ եզրափակիչի հանդիպումները

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ անցկացվող կանանց ֆուտզալի բաց մրցաշարը թևակոխել է վճռական փուլ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կայացել են մրցաշարի ¼ եզրափակիչի հանդիպումները, որոնցում գրանցվել են հետևյալ արդյունքները. Արարատ-Արմենիա -Վետերաններ՝ 2-7, ՖԱ Գյումրի - Ուրարտու աղջիկներ՝ 6-1, Ալաշկերտ - Երեւան աղջիկներ՝ 6:2:  

¼ եզրափակիչի վերջին հանդիպումը Գոլզ-Սյունիք և Շիրակ թիմերի միջև հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով և կկայանա փետրվարի 16-ին:

Մինչ այդ այսօր` ժամը 18:30-ին, կկայանա կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը Շիրակ ԱՖԴ և Ուրարտու-2 թիմերի միջև:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ