Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարուքյանը ԼՀԿ-ի դեմ սանձազերծված հակաքարոզչություն է տեսնում

Մարուքյանը ԼՀԿ-ի դեմ սանձազերծված հակաքարոզչություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իշխանության կողմից իրենց դեմ սանձազերծված հակաքարոզչություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանն ասաց փետրվարի 14-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Մեր դեմ սանձազերծված է շատ վատ, բոլոր կարմիր գծերը խախտած, բոլոր սահմաններից դուրս հակաքարոզչություն, և դա արվում է մի բանի համար, այն բանի համար, որ մենք համաձայն չենք: Այս ամբողջ ընթացքում մեր բարձրաձայնած ամենահիմնարար մտահոգությունը հետևյալն է, որ իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է, որ նախկին են, ծախված են, սև են»,- ասաց Մարուքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին Ազգային ժողովի հարց ու պատասխանի ընթացքում պատասխանեց իշխանության նկատմամբ այն քննադատությանը, թե իրենք ճնշում են ընդդիմադիր կարծիք արտահայտողներին:

«Երբեք Հայաստանում չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա հինգ ընդդիմադիր հեռուստատեսություն... Ինչի՞ մասին են խոսում, այդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, այդ ո՞ւմ մեքենան ենք վառում»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]