1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավից տարհանել են տարեցների առաջին խումբը

Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավից տարհանել են տարեցների առաջին խումբը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի նավահանգստում կարատինի մեջ գտնվող Diamond Princess ճամփորդանավից փետրվարի 14-ին տարհանել են 80-ից բարձր տարիքի մարդկանց առաջին խումբը, որոնց մոտ նոր կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ այժմ տարեցներին պետք Է տեղավորեն տեղի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ հատուկ դրա համար պատրաստված հանրակացարանում: Ներկա դրությամբ հայտնի չԷ, թե հատկապես քանի մարդ Է տարհանվել նավից, սակայն ավելի վաղ հաղորդվել Էր, որ մարդկանց առաջին խմբի մեջ պետք Է մտնի 80-ից բարձր տարիքի շուրջ տասը մարդ: Ընդամենը նավի վրա գտնվում Է տարիքային այդ կատեգորիայի ավելի քան 200 մարդ այն դեպքում, երբ ուղեւորների մոտավորապես 80 տոկոսը 60-ից բարձր տարիքի են:

Diamond Princess նավում գտնվում Է 3,6 հազար մարդ՝ 50 երկրից: Նավի վրա վարակվածների ընդհանուր թիվը ներկայում 219 Է, ներառյալ այնտեղ աշխատող կարանտինային ծառայության աշխատակիցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]