1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարուքյանը ողջունեց Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը

Մարուքյանը ողջունեց Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը 
ճանաչող բանաձևի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ողջունեց Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանը նշեց փետրվարի 14-ին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում. «Ողջունում եմ Սիրիայի խորհրդարանի մեր գործընկերներին, ովքեր երեկ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված կարևոր որոշում են ընդունել: Ես հիշում եմ, երբ Քեսաբի գրավման ժամանակ մենք պատգամավորական խմբով գնացել էինք Լաթաքիա: Այն ժամանակ նույնպես խոսել ենք այս թեմայից: Ես կարծում եմ, որ չպետք է Հայոց ցեղասպանության հարցը դառնա Թուրքիայի հետ լարումների ընթացքում հիշելու հարց, դա պետք է ավելի վաղ արվեր: Ես հիշում եմ նախագահ Ասադի հետ մեր հանդիպումը, երբ նա ասում էր. «Ինձ ասում էին Հայաստանում, որ պետք չէ Էրդողանին այդքան հավատալ, ես չլսեցի ձեզ»:

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն  ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]