Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բենքսին Բրիսթոլում գրաֆիտի Է նկարել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ

Բենքսին Բրիսթոլում գրաֆիտի Է նկարել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Բրիսթոլ քաղաքում հայտնվել Է բրիտանացի նկարիչ Բենքսիի գրաֆիտին՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան: Փետրվարի 14-ին գործի լուսանկարը փողոցային նկարիչը զետեղել Է Instagram-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրաֆիտիում պատկերված Է ճեղապարսատիկ արձակող աղջիկ: Նրա վերեւում արձակման հետագծով սալյուտ Է կամ պայթյուն հիշեցնող վառ կարմիր բիծ:

Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ այն կատարված Է պլաստիկե ծաղիկներով եւ տերեւներով: Բենքսիի գործերը, որն իր ստեղծագործությամբ արծարծում Է սոցիալական անհավասարության եւ իշխանությունների երեսպաշտության հարցեր, մեծ ժողովրդականություն են վայելում: Նկարչին մինչ այժմ հաջողվում Է գաղտնի պահել իր ինքնությունը. ոչ մեկին, բացի նրա ամենամերձավոր օգնականներից, հայտնի չԷ, թե նա ինչ տեսք ունի եւ թե իրականում ինչ Է նրա անունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

View this post on Instagram

A post shared by Banksy (@banksy) on


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]