1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՀԿ-ում հնարավոր են համարել նոր կորոնավիրուսով աշխարհի բնակիչների երկու երրորդի վարակումը

ԱՀԿ-ում հնարավոր են համարել նոր կորոնավիրուսով աշխարհի բնակիչների երկու երրորդի վարակումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անբարենպաստ սցենարի դեպքում նոր տիպի կորոնավիրուսով կարող Է վարակվել Երկիր մոլորակի բնակչության մինչեւ երկու երրորդը: Այս ենթադրությունն արել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) կից խորհրդական Այրու Լոնջինին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կարանտինային միջոցները կարող են դանդաղեցնել հիվանդության տարածումը, բայց դրանք ձեռնարկվել են արդեն այն բանից հետո, երբ վիրուսը հասցրել Է ներթափանցել Չինաստանի տարբեր շրջաններ եւ դրա սահմաններից դուրս, ասել Է փորձագետը, որի խոսքը մեջբերում Է Բլումբերգ գործակալությունը:

Լոնջինիի մշակած մոդելը հիմնվում Է այն տվյալների վրա, որոնց համաձայն յուրաքանչյուր ախտահարված սովորական պայմաններում վարակում Է եւս երկու կամ երեք մարդու: Նույնիսկ եթե այդ ցուցանիշը կիսով չափ նվազեցնենք, վիրուսով կվարակվի Երկիր մոլորակի բնակիչների երրորդ մասը, ասել Է Լոնջինին, որը նաեւ գլխավորում Է Ֆլորիդայի համալսարանի Վարակիչ հիվանդությունների վիճակագրության կենտրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]