Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում «ԱՌԴԱ» հիմնադրամի կառուցած սոցիալական բնակարանների բաշխման չափորոշիչները փոխվել են

Գյումրիում «ԱՌԴԱ» հիմնադրամի կառուցած սոցիալական բնակարանների 
բաշխման չափորոշիչները փոխվել են

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվել են Գյումրիում «ԱՌԴԱ» հիմնադրամի կողմից կառուցված սոցիալական բնակարանների բաշխման չափորոշիչները: Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովի որոշմամբ, բնակարանները կբաշխվեն նոր չափորոշիչներով:  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոսքը  3-րդ փուլով կառուցված բնակարաններից 6-ի բաշխման մասին է:  Հանձնաժողովը որոշել է նախկինում սահմանված չափորոշիչներից հանել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց առնչվող կետերը, սահմանվել է նոր չափորոշիչ՝ բնակարանները տրամադրել Գյումրի համայնքի կանաչ գոտիներում տեղադրված տնակներում բնակվողներին (պարտադիր պայման է՝ տնակի հաշվառում ունենալ 1998 թվականից), որպեսզի, ըստ առաջնահերթության, ազատվեն քաղաքի կանաչ գոտիները:

Ինչպես տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանը, հանձնաժողովի սահմանված կարգով 1-սենյականոց բնակարանները տրամադրվելու են մինչև 4 հոգուց բաղկացած ընտանիքներին, որտեղ առկա է առնվազն 1 անչափահաս երեխա, իսկ 2-սենյականոցները՝ 4 և ավելի անձից բաղկացած ընտանիքների, որտեղ առկա է առնվազն 2 անչափահաս երեխա:

Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ համագործակցության արդյունքում 3-րդ փուլով Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը տեղի էր ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին: Ծրագրի այս փուլով կառուցված 18 սոցիալական բնակարաններից 3-ը տրամադրվել էին նախորդ տարվա վիճակահանությանը մասնակցած, բայց բնակարանի շահառու չդարձած բնակիչների, 3 հատ 1-սենյականոց բնակարան տրամադրվել էր Գարեգին Նժդեհի թիվ 7 հասցեի՝ Տեքստիլագործների նախկին հանրակացարանում բնակվող երեք բնակչի, քաղաքապետարանի առաջարկով 1 հատ 2-սենյականոց բնակարան տրամադրվել էր գյումրեցի Մնոյանների ընտանիքին (4 անձից բաղկացած), իսկ մեկ հատ 1-սենյականոց բնակարան բարերարի առաջարկով տրամադրվել էր Գոհար Ստեփանյանին:
Մնացյալ բնակարանների բաշխման համար նախատեսվել էր այս տարվա սկզբին գումարել հանձնաժողովի նիստ, փոփոխություններ կատարել չափորոշիչներում և ըստ հերթականության իրականացնել հետագա գործընթացները:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am