Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը կարող է արգելել վարչակազմին լսելու իր հեռախոսազրույցները այլ երկրների ղեկավարների հետ

Թրամփը կարող է արգելել վարչակազմին լսելու իր հեռախոսազրույցները այլ երկրների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ կարող Է արգելել վարչակազմի աշխատակիցներին լսելու իր հեռախոսազրույցները մյուս երկրների ղեկավարների հետ: Այդ մասին նա փետրվարի 13-ին հայտնել Է IHeart ամերիկյան ռադիոկայանին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա այն Է, ինչով նրանք զբաղվում Էին երկար տարիներ. երբ դու զանգահարում ես այլ երկրների ղեկավարների, մարդիկ ունկնդրում են: Ես կարող եմ լիովին դադարեցնել այդ պրակտիկան»,- ասել Է Թրամփը:

ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ իր խոսակցություններն ունկնդրում Է մինչեւ 25 մարդ: Bloomberg գործակալությունը պարզաբանում Է, որ նրանց թվում են Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, Պետդեպարտամենտի ներկայացուցիչները եւ հետախուզության աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]