Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Մարտ

ՀՀ վարչապետը դատաիրավական համակարգում փոփոխություններն անհրաժեշտություն է համարում

ՀՀ վարչապետը դատաիրավական համակարգում փոփոխություններն 
անհրաժեշտություն է համարում

ԲԵՌԼԻՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում գործող դատական համակարգը՝ ներառյալ Սահմանադրական դատարանը,  ձևավորվել է հին քաղաքական պայմաններում։ Եվ այդ ոլորտում փոփոխություններն անհրաժետություն են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում կայացած հանդիպմանը։ Նա նշեց, որ 2018 թվականին կայացած հեղափոխությունից հետո դատական համակարգում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այդ ճանապարհին Հայաստանն առաջնորդվել և շարունակում է առաջնորդվել ինստիտուցիոնալ քայլերով առաջ գնալու ճանապարհով։

«Մենք առաջնորդվում ենք այդ մոտեցմամբ, որպեսզի մեր փոփոխությունները չլինեն տարերային, արդյունքում համոզված լինենք, որ բերելու ենք օգուտ, այլ ոչ թե վնաս։ Մեր երկիրը տևական ժամանակ ապրել է կառավարության կողմից վերահսկելի դատական համակարգի պայմաններում։ Մեր խնդիրն է ստեղծել երաշխիքներ, որ երկրում իրապես լինի անկախ և անկողմնակալ դատական համակարգ»,-֊ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ պետք է սկսել դատաիրավական համակարգի բարեփոխումները։ Այդ համատեքստում նա կարևորեց ԵՄ-ի աջակցությունը, և շնորհակալություն հայտնեց աջակցելու պատրաստակամության համար։

Ընթացիկ շրջանի ամենակարևոր նորությունն, ըստ վարչապետի, այն իրադարձություններն են, որոնք տեղի են ունենում Սահմանադրական դատարանի շուրջ։ Վարչապետը ներկաներին տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է մի որոշում, որ ապրիլի 5-ին անցկացվի հանրաքվե Սահմանադրական դատարանի հարցով։ Նա մանրամասն ներկայացրեց նման որոշման պատճառը։ Այն է, նախորդ խորհրդարանի և կառավարության օրոք նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ տեղի են ունեցել օրենսդրական մանիպուլյացիաներ։

«Արդյունքում մենք այսօր գործող Սահմանադրությամբ Սահմանադրական դատարան չունենք։ Հարց, երբ կունենանք Սահմանադրությամբ նախատեսված դատարան, եթե մենք որևէ բան չփոխենք։ Եթե որևէ փոփոխություն չանենք, ապա կունենանք 2035 թվականին, որովհետև նախորդ իշխանության ներկայացուցիչները մանիպուլյացիաների արդյունքում ընտրել են Սահմանադրական դատարանի նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչև 2035 թվականը։ Այսինքն՝ 18 տարի Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններ տեղի չեն ունենալու»,-֊ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ նման իրավիճակն անընդունելի է, և հարցը դրվել է հանրաքվեի։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ