Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանից արտագաղթը դադարում է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանից արտագաղթը դադարում է. Նիկոլ Փաշինյան

ԲԵՌԼԻՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2018 թվականից ի վեր ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է կրկնակիից շատ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այդ մասին Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երկրում կատարված փոփոխություններն ինչ ձևով են ազդում արտագաղթի տեմպերի վրա։

«ԵՄ-ում Հայաստանից կարգավիճակ փնտրող անձանց թիվը մոտ 60 տոկոսով կրճատվել է։ Եվ մենք 2018 թվականից ի վեր Հայաստանում քաղաքացիների մուտքի և ելքի ցուցանիշներում էական առումով դրական դինամիկա ունենք։ Մասնավորապես, 2019 թվականին մեր երկիր մուտք գործած քաղաքացիների թիվը 10 հազարով ավելին է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գներն աճել են, հիփոթեկային վարկերի ծավալը 2017 թվականի համեմատ աճի կրկնապատկման տեմպեր է ցույց տալիս։ Նա հույս հայտնեց, որ այս պրոցեսը կշարունակվի։

«Շատ կուզենայի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց ասեմ, որ արտագաղթը Հայաստանից դադարում է։ Թվերը դա են ցույց տալիս»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]