Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին փոփոխությունների ճանապարհին

Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին 
փոփոխությունների ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեռլինում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում էր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, հիմնադրամում վարչապետը մասնակցեց ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ՝ «Տևական համագործակցության նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպմանը։

Հիմնադրամի համանախագահ Կլարա Գեյվիցն իր ողջույնի խոսքում նշեց, որ ուրախությամբ է հյուրընկալում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Հայաստանը միշտ եղել է տարբեր մշակույթների խաչմերուկում, սակայն պահպանել է իր ինքնությունը։ Այսօր էլ Հայաստանը քաղաքական կարևոր դերակատարում ունի։ Տեսնում ենք, որ բարի դրացիական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ֊ի անդամ երկիր է և միաժամանակ ԵՄ֊ի հետ ունի ստորագրած համապատասխան համաձայնագիր»,- ասաց Կլարա Գեյվիցը։

Նա արձանագրեց, որ Գերմանիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և կարևոր է համարում համագործակցության խորացման հնարավորությունները։ Կլարա Գեյվիցը նկատեց, որ Հայաստանը կարող է դառնալ գրավիչ երկիր արտասահմանյան ներդրողների համար։ Նա կարևոր համարեց պետությունը տնտեսապես ավելի կայուն դարձնելու ծրագրերը, աշխատատեղերի ստեղծումը։

«Նոր կառավարությունը, ստանձնելով պարտավորություններ, առճակատվում է հին բեռի հետ։ Համոզված ենք, որ դյուրին չէ փոփոխություններին հասնելը, և մենք կարող ենք մեր նպաստը բերել այդ զարգացումներին», - ֊ասաց Կլարա Գեյվիցը։

Նա նկատեց, որ հիմնադրամն ունի ներկայացուցչություն Հայաստանում և տարբեր միջոցառումների շրջանակում իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին։ Կլարա Գեյվիցն ընդգծեց, որ հիմնադրամում անցկացվող այս հանդիպումը լավ հնարավորություն է համագործակցությունը խորացնելու առումով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]