Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուբեն Էլբակյանի ձայնագրած  «La  Notte» երգը հնչում է Ֆրանսիայի իտալական ռադիոյի եթերում

Ռուբեն Էլբակյանի ձայնագրած  «La  Notte» երգը հնչում է Ֆրանսիայի իտալական 
ռադիոյի եթերում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ անակնկալ է պատրաստել բոլոր սիրահարների համար: «La  Notte» իտալերեն թեմատիկ երգը գրվել է հատուկ արտերկրում «Ոսկե ձայն» տիտղոսին արժանացած երգչի համար և  արդեն մի քանի օր է՝ հեռարձակվում է Ֆրանսիայի իտալական ռադիոյով: Երգի Խոսքերի հեղինակն է Անտոնելլա Մազզա, երաժշտությանը՝ Բեռնար Միկաելյանը:

«Անչափ զգացված եմ, որ սիրո տոնի կապակցությամբ ինձ համար այսպիսի գեղեցիկ երգ գրվեց ու սիրվեց իտալացի հանդիսատեսի կողմից: Հուսով եմ՝այն ջերմ ընդունելություն կգտնի նաև հայ հանդիսատեսի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է հռչակավոր տենորը:

Ռուբեն Էլբակյանը վերջերս հայ հանդիսատեսին զմայլել էր Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Չինար ես» տեսահոլովակով, որը նկարահանվել էր Հայաստանում:

Ներկայումս նա աշխատում է երեք կոմպոզիտորների կողմից հատուկ իր համար գրված երգերի նոր ձայնասկավառակի վրա, մեկտեղ՝ «Ավե Մարիա» խորագիրը կրող մենահամերգով շրջագայում է աշխարհում: Այս մենահամերգի անկրկնելի ու փառահեղ բացումը տեղի է ունեցել խորհրդանշական Փարիզի հայտնի Մադլեն եկեղեցում՝ արժանանալով հոտնկայս ծափահարությունների:

Ռուբեն Էլբակյանի հայաստանյան վերջին բարեգործական մենահամերգը տեղի է ունեցել 2007 թվականին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի լեփ-լեցուն դահլիճում: Համերգի հասույթը տրամադրվել է Վլադիմիր Սպիվակովի ֆոնդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]