1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նիսում վանդալները պղծել են Ժակ Շիրակի հուշարձանը

Նիսում վանդալները պղծել են Ժակ Շիրակի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հուշարձանը, որն անցյալ շաբաթ Է բացվել Նիսում, ենթարկվել Է վանդալների հարձակմանը: Այդ մասին հայտնել Է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Շիրակը վախճանվել Է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին 86 տարեկան հասակում:

Նա Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1995-ից մինչեւ 2007 թականը, 18 տարի եղել Է Փարիզի քաղաքագլուխը: Ռադիոկայանը նշում Է, որ իշխանությունները Ժակ Շիրակի 2,2 մետր բարձրությամբ արձանը բացել են փետրվարի 8-ին, հուշարձանի շրջակա ոչ մեծ հրապարակը կոչել են հանրապետության նախկին ղեկավարի անունով: Nice Matin թերթի տվյալներով՝ հարձակումը տեղի Է ունեցել փետրվարի 12-ի առավոտյան: France Bleu-ն գրում Է, որ հուշարձանը զրկվել Է ձախ ձեռքի երկու մատներից՝ մատնեմատից եւ ճկույթից, վանդալները դրանք պոկել են: Տեսահսկման խցիկների միջոցով հաջողվել Է նույնականացնել հինգ կարգազանցներին, այժմ նրանցով զբաղվում Է ոստիկանությունը: Figaro-ն նշում Է, որ քաղաքային իշխանությունները խոստանում են հուշարձանը վերականգնել արդեն փետրվարի 13-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]